Image

Էքսկուրսիաներ

Ինչպես ասել է Տոնինո Գուերան՝ Հայաստանն ուղղահայաց ճամփորդությունների երկիր է – ի նկատի ունենալով ոչ միայն խորը ձորերի ու երկնամերձ լեռների լանջերով անցնող ոլորանները, այլ զարմանալի ճամփորդությունը ժամանակի մեջ՝ ներկայից դեպի անցյալ: Հայաստանը միմյանց արագորեն փոխարինող բնապատկերների կոնտրաստն է և պատմամշակութային ու հոգևոր կոթողների արտասովոր «թանգարանը բաց երկնքի տակ»: Նրանց մեծ մասը դեռևս մինչքրիստոնեական ժամանակաշրջանում են կառուցվել (Ուխտասարի ժայռապատկերները, Քարահունջի «աստղադիտարանը», Էրեբունի ամրոցը, հեթանոս աստվածների տաճար Գառնին, հայկական հին մայրաքաղաքները Դվինը, Արտաշատն ու Արմավիրը):

Image

Մատչելի գներով Շրջագայությունները դեպի Հայաստան Ձեզ հնարավորություն կտան լինել մեր մոլորակի հրաշալի այս անկյունում, լիցքավորվել նոր ուժերով զարմանահրաշ սարերով ու ժայռերով շրջապատված քաղաքներում ու գյուղերում: Ձեզ անչափ դուր կգան ու միշտ կհիշվեն Սևանա լիճը, Ջերմուկի ջրվեժը, Դիլիջանի անտառները, իրենց ինքնատիպ ճարտարապետությամբ առանձնացող հայկական վանքերն ու հնագույն շենքերը, և, իհարկե, հայակական ավանդական հյուրասիրությունն ու հայաստանցիների հյուրընկալության ավանդույթը: