Image

Դասական տուրեր Վրաստանում

Հայաստաում և Վրաստանում ճամփորդություն առաջարկող այս ծրագիրը նախատեսում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում բավական հագեցած երթուղի կովկասյան հնագույն այս երկու հարևան երկրներով: Հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք անցնող ճանապարհները հենց այստեղ են հատվել՝ ստեղծելով Եվրոպայից և Ասիայից տարբերվող, բայց միևնույն ժամանակ երկու աշխարհաքաղաքական ու մշակութային այդ բևեռների երանգները ներառող մշակութային և պատմական միկրոկլիմա:

Image

Բացահայտեք քաղաքակրթությունների խաչմերուկում հայտնված այս երկու հնագույն հարևանների ինքնատիպ մշակույթը, սովորությունները, հարուստ խոհանոցը և հյուրընկալության ավանդույթները: Այս համակցված տուրի ընթացքում մենք կբացահայտենք ինչպես երկու երկրների ինքնատիպ մայրաքաղաքները, այնպես էլ մարզային փոքրիկ քաղաքներն ու գյուղերն իրենց յուրահատուկ կոլորիտով: Մեր մշակած ծրագիրը ենթադրում է ժամանում Երևան և հետադարձ թռիչք Թբիլիսիից, սակայն անհատական տուրերի դեպքում մենք պատրաստ ենք ամեն ինչ փոփոխել և հարմարեցնել ձեր պահանջներին: