gastro

Խոհանոցային տուրեր (հայկական ընտանեկան կոլորիտում/ ռեստորանում)

Խոհարարական տուրի ընթացքում Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունները կհամատեղվեն հայկական խոհանոցի հետ ծանոթությամբ, ուտեստների պատրաստման ուսումնասիրությամբ և մասնակցությամբ: Այցելություն Նորատուս, Հայրավանք, Սևանավանք: Սևանա լճի ափամերձ ռեստորանում իշխան և սիգ ձկների, սևանյան խեցգետնից պատրաստված ուտեստների համտես: Ընթիք և գիշերակաց Ծաղկունք հյուրատանը, որը հայտնին է իր ինքնատիպ խոհանոցով: Թոնիրում գառան պատրաստման վարպետության դաս: Տուր դեպի Սանահին և Հաղպատ վանքեր: Մասնակցություն փռում հացի թխման արարողության, ուլի խաշլամայի և տեղական խոտաբույսերից պատրաստված ճաշատեսակների համտես Լոռիում: Տեղական մրգերից պատասրտված օղու համտես: Վերադարձ Երևան:

gastro

Այս տուր փաթեթը այն մարդկանց համար է, ովքեր գոնե մեկ անգամ լսել են հայկական անմահական գինու մասին կամ համտեսել են նրա անկրկնելի համն ու բույրը: Իսկ եթե դեռ չեք հասցրել համտեսել, ապա բաց մի թողեք այս առաջարկը, քանի որ դուք հնարավորություն կունենաք լինել Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսեք 16 տեսակի բազմահամ գինիները, դիտել կարճամետրաժ ֆիլմ, որը Ձեզ կպատմի գինու ստեղծման պատմությունը: Արենին հանդիսանում է հայկական ամենահամեղ գինու օրրանը: Տուրը ներառում է այցելություն Արարատ գինու և կոնյակի գործարան, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել կոնյակի տարբեր տեսակների արտակարգ համը և հոտը հենց արտադրողից: Գործարանի մառաններում պահվում են թանկարժեք կոնյակի սպիրտների հսկայական պաշարներ. Այդ սպիրտներից շատերը տակառների մեջ են լցվել դեռևս 19-րդ դարում:Այնուհետև կայցելեք Իջևանի գինու գործարան և ՄԱՊ գինու կոնյակի գործարան: Ներառված կլինեն նաև այցելություններ Հայաստանի կարևոր պատմամշակութային և հոգևոր կենտրոններ: Այս տուրը Ձեզ կօգնի բացահայտել Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը և միաժանակ վայելել հայկական անմահական գինին: