extreme

Էքստրեմալ տուրեր և արշավներ

Արկածային տուր Հայաստանում փաթեթը անվախ, ազատասեր, արկածախնդիր ճամփորդների համար է, ում համար դժվարություններ հաղթահարելը նոր տպավորությունների ու դրական հույզերի, նոր բացահայտումների առիթ է: Արկածային զբոսաշրջության ընթացքում դուք տարբեր իրադարձությունների ու դեպքերի ոչ միայն ականատեսն եք լինում, այլ մասնակիցը: Լուսանկարչական որս, որի ընթացքում կարող եք լուսանկարել «Կարմիր գրքի» էջերում հայտնված կենդանիներին, որոնցից շատերը էնդեմիկ են համարվում Հայաստանի համար ու բարձունքներում ճախրող հսակայական թռչունների, լեռնամագլցում դեպի անկրկնելի գեղեցկությամբ աչքի ընկնող, բարձրաբերձ լեռնագագաթները, ձիերով զբոսարշավ Հայաստանի դեռևս լիովին չբացահայտված կածաններով ու խիտ անտառներով, գանձերի որոնում հնագույն քաղաքակրթությունների կացարան եղած տարածքներում, խոր ձորերով խմբային արշավներ` անիմանալին բացահայտելու հետքերով, առագաստանավերով մրցարշավ կամ փոքր շրջագայություն զբոսանավով գեղատեսիլ Սևանա լճում, որը համարվում է աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից մեկը:

extreme

Մեր կազմակերպության հմուտ ուղեկցողների օգնությամբ, դուք կհաղթահարեք տարբեր դժվարության երթուղիներ, որոնք անցնում են կուսական խիտ անտառներով, լեռնային գոտիներով, անդնդախոր կիրճերով և հորդառատ լեռնային գետերով: Մեր կազմակերպությունը զբոսաշրջության ոլորտում հասցրել է փորձառություն և վարկանիշ ձեռք բերել և դրա շնորհիվ մենք մեր հյուրերին երաշխավորում ենք դրական հույզերով ու անկանխատեսելի զգացողություններով արկածային տուր Հայաստանում: Արկածային զբոսաշրջության մեր ծրագրում ներառված են արշավներ դեպի Հայաստանի քարանձավները, որոնք յուրօրինակ պատմամշակութային կոթողներ են: Այդ քարանձավները բազմաթիվ գաղտնիքներ են թաքցնում: Բայց տարբեր տարիների կատարած պեղումների արդյունքում այդ գաղտնիքներից շատերը բացահայտվել են` ջրի երես հանելով ապշեցուցիչ փաստեր հայ ազգի հնության և հնագույն հայկական զարգացած քաղաքակրթությունների մասին: Արկածային տուր Հայաստանում փաթեթը ներառում է նաև հեռավոր արշավներ դեպի Հայաստանի գեղատեսիլ ջրվեժները` Թռչկանի, Շաքիի, Որոտանի, Ջերմուկի, որոնք կարելի է բնության հրաշալիք համարել և յուրաքանչյուրի մասին հայ ժողովուրդը լեգենդներ է հյուսել: