tatev

Դասական տուրեր Հայաստանում

Եթե պատրաստվում եք Ձեր առաջին ճամփորդությանը Հայաստան, ապա այս տուր փաթեթը ձեզ համար է: Ծրագիրն այնպես է մտածված, որ ընդամենը մեկ շաբաթում հասցնեք հնարավորինս համակողմանի ճանաչել Հայաստանը` հինավուրց ժամանակներից պահպանված ավանդույթները, հետաքրքիր ու կարևոր պատմական փաստերը, լինել Հայաստանի կարևոր պատմամշակութային և հոգևոր կենտրոններում, շփվել մարդկանց հետ, համտեսել բուն հայկական ուտեստներ, անգամ մասնակցել հայկական հացի` լավաշի ու խորովածի պատրաստմանը, հետևել հռչակավոր հայկական կոնյակի պատրաստման գործընթացին և համտեսել:

kaskad

Տուրը կառուցված է այնպես, որ դուք տեսնեք Հայաստանի բնության զարմանալի բազմազանությունը` գրեթե ողջ շրջագայության ընթացքում գտնվելով բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո: