արցախ

Դասական տուրեր Արցախում

Ինչու Արցախ, այլ ոչ թե Ղարաբաղ: Քանզի այս տարածաշրջանը 12-րդ դարի սկզբից Մեծ Հայքի մի մասն էր կազմում որպես Արցախ և անկախության վերականգնումից հետո թուրքական Ղարաբաղ անունը, որը նշանակում է ‹‹Սև այգի››, կիրառումից աստիճանաբար դուրս է գալիս: Երկիրն իսկապես ծանր ժամանակներ է ապրել, բայց այժմ այն խաղաղ, ակտիվորեն զարգացող տարածաշրջան է, որն ամեն տարի ավելի ու ավելի զբոսաշրջիկների է գրավում:

արցախ

Յուրօրինակ ավանդույթները, բնության կախարդանքը, հարուստ մշակութային ժառանգությունը, յուրահատուկ տեղական խոհանոցը Արցախը դարձնում են գրավիչ զբոսաշրջիկների համար: Այստեղ զարգացած են անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ հյուրերին բարձր մակարդակով սպասարկելու համար: Այս շրջանաձև տուրի կարճ ժամանակահատվածում կկարողանաք ծանոթանալ Արցախի ժողովրդի ինչպես պատմամշակութային ժառանգությանը, սովորույթներին, լեգենդներին, այնպես էլ իր հայտնի խոհանոցին, բայց մենք համոզված ենք, որ դուք դեռ կվերադառնաք այստեղ մեծ ճանապարհորդություն կատարելու համար: